25.04.2025
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար
prev Նախորդ նորություն

Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար

Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:


ՍԱՏՄ-ից տնտեսվարողներին հիշեցնում են՝ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝

2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝

• կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը,

• «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը:

2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի (5-րդ ձև, տեղեկատվական թերթիկ) առկայությունը սպառողին տեսանելի վայրում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար