24.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ողջ մարդկության պարտականությունն է
prev Նախորդ նորություն

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ 


Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», - ասել է Աունը:


Նախագահ Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական ​​կյանքում: 


«Նրանք միշտ եղել են Լիբանանի բազմազան և առատորեն միահյուսված ինքնության անբաժանելի մասը», - ասաց Աունը:Եզրափակելով իր հայտարարությունը նախագահն ասել է. «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում։ Թող Աստված պահապան լինի Լիբանանին և նրա ժողովրդին բոլոր չարիքներից»։

Լուսանկարը՝ aysor.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար