21.04.2025
Լուսանկարը՝ mfa.am
prev Նախորդ նորություն

Պուտինը վավերացրել է Իրանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը

Լուսանկարը` Global Look Press
Լուսանկարը` Global Look Press

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը վավերացնող օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:


RBC-ի հաղորդմամբ, Մոսկվան և Թեհրանը համաձայնագիրը ստորագրել են հունվարի 17-ին, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել էր Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման նպատակով:
Պետական դուման միաձայն վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ապրիլի 8-ին: Համաձայնագիրը գործելու է 20 տարի՝ հետագա հնգամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ:


Փաստաթուղթը պարունակում է 47 հոդված, որոնց մոտավորապես մեկ երրորդը նվիրված է ռազմատեխնիկական համագործակցությանը և միջազգային անվտանգությանը: Մասնավորապես, այնտեղ նշված է, որ մեկ կողմի վրա հարձակման դեպքում մյուսը «չպետք է որևէ ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերի ագրեսորին» և պետք է նպաստի կարգավորմանը: Այնուամենայնիվ, ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ պայմանագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ձևավորում:


Փաստաթղթում կան նաև հոդվածներ առևտրի և տնտեսության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, առողջապահության, կրթության, տիեզերքի յուրացման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան