Բաքուն հայտարարել է, որ չի կատարելու Եվրոդատարանի վճիռները. սա քաղաքական շանտաժ է
«Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները՝ պատճառաբանելով ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունները չհաստատելը։ Սա բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին»։
Այս մասին ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արմեն Գևորգյանը։
«Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ ցուցադրական դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:
Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին»,–ասել է Գևորգյանը։