16.04.2025
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները. Հակոբ Արշակյան
prev Նախորդ նորություն

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին պատգամավորից գույք, մեքենաներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


8 անշարժ գույք Երևանում.


5 տրանսպորտային միջոց.


1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.


8 իրավաբանական անձանցում մասնակցություն.


1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.


463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


 


 

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան