16.04.2025
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը
prev Նախորդ նորություն

Ֆուտբոլի շահը, թե աթոռին կառչածություն. Մելիքբեկյանը նորից բացատրում է իր մնալու որոշումը

Լուսանկար՝ armsport.am
Լուսանկար՝ armsport.am

Անկախ այն հանգամանքից, որ երկրպագուների շրջանում աճում է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը, Արմեն Մելիքբեկյանը իր պաշտոնը թողնելու մտադրություն չունի։ Այս մասին նա վերահաստատեց այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ իր որոշման պատճառների մասին արդեն խոսել է։


Ավելի վաղ՝ մի քանի ամիս առաջ, Մելիքբեկյանը նշել էր, որ պարտավորված է ավարտին հասցնել սկսված նախաձեռնությունները։


«Ես երբեք չեմ կառչել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իմ որոշումներում առաջնորդվել եմ բացառապես ֆուտբոլի շահերով։ Այս փուլում անհրաժեշտ եմ համարում ավարտել այն կարևոր ծրագրերը, որոնք կարող են կյանքի կոչվել 2025 թվականին՝ կայունության ապահովման պարագայում», — հայտարարել էր նա։


Վերջին ամիսներին Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը հնչեցվել է նաև մարզադաշտերում։ Երկրպագուները խաղերի ժամանակ տարբեր ձևաչափի բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը։


 


 

Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին հաստատել են միմյանց չհետախուզելու պարտավորությունը. ՆԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան