7.04.2025
Շնորհավորում եմ բոլորիս, Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ արժանի պատասխանը. Մխիթարյան
prev Նախորդ նորություն

Երևանում կանցկացվի աննախադեպ «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը

"Կամուրջ" մշակութային կենտրոնը կազմակերպում և անցկացնում է լայնածավալ թեմատիկ համերգային ու փառատոնային ծրագրեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

Մշակութային կենտրոնը ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի երկար սպասված, աննախադեպ «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը։

Իր տեսակով այն իսկական տոն կդառնա պարասերների համար։

Հանդես կգան հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև պարային խմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից: Փառատոնը նշանակալից կդառնա տարբեր ազգերին հատուկ յուրօրինակ կատարումներով:


Փառատոնին կնախորդի մի յուրատեսակ արարողություն ևս. կկայանա մասնակից խմբերի շքերթ-հանդիություն, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով: Փառատոնը նպատակ ունի ավելի զարգացնել միջմշակութային կապերը ազգերի միջև:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը