15.01.2026
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկություններ են իրականացվում

Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ։ Խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։


«Այս պահին ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները:


Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում:


Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե»։


 

Ընտրակաշառքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը
15.01.2026
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը