ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը
Քիչ առաջ ՀՀ Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը իր խոսքում հայտարարեց, որ հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին:
Նշենք, որ առաջին ընթերցումից հետո նախագծի տեքստի երկրորդ հատվածը խմբագրվել է և ներկայումս վերաշարադրվել է հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»: