29.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորաստեղծ համակարգի սերժանտներին

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:


Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:


Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և սերժանտների հարազատները՝ այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարության ու ընտանիքի աջակցության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։


Արհեստավարժ սերժանտներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը։ Նրանք երկարատև պատրաստություն են անցել և պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում՝ նպաստելով ՀՀ բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը: Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործընթացում:

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները