22.03.2025
Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարարը կարևորել է Բարգուշատի թունելի կառուցմանն ուղղված ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:


Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում:


Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի մաս կազմող Բարգուշատի թունելի կառուցմանն ուղղված ծրագրի հետագա ընթացքն ապահովելու հարցը: Ապա, անդրադառնալով Հայաստանին քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի թեմային, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Ենթածրագիր 3-ի մշակման աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, և վերջինիս շրջանակներում ներգրավվելիք միջոցները կուղղվեն ՀՀ 2025թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:


Կողմերը երկուստեք բարձր են գնահատել գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը և հայտնել ապագայում փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:


 

Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր