22.03.2025
Լուսանկարը՝ yerevan.today
prev Նախորդ նորություն

Հայաստանը 30 տարվա ընթացքում անգամ փորձ չարեց ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի

Լուսանկարը՝ yerkir.am
Լուսանկարը՝ yerkir.am

Հայաստանը դատապարտված է դառնալ ուժեղ պետություն։ Ուժեղ պետություն կոնցեպտն առաջին հերթին ենթադրում է պայքարունակ պետություն, որովհետև ուժը պայքարի հետ է ծնվում, հակառակը դեռ չի հանդիպել։
Փոքր պետությունները ժամանակակից աշխարհում կարող են դառնալ դերակատարներ, անգամ եթե չունեն նավթ ու գազ, ինչը հաճախ է համարվում Հայաստանի թերզարգացման պատճառ։ Մյուսը ծովի բացակայությունն է, որին ժամանակակից աշխարհում կարող է փոխարինել զարգացած օդային տորմիղը և ցամաքային ռազմավարական կապուղիները։


Հայաստանը 30 տարվա ընթացքում անգամ փորձ չարեց ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, որը վրացական երկաթուղու հետ միասին կարող էր Հայաստանի համար ստեղծել արտաքին աշխարհ դուրս գալու համեմատաբար ավելի մատչելի այլընտրանք։ Շատերը կպատճառաբանեն գումարի բացակայությունը, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը նույնիսկ ինքնուրույն կարող էր ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, առանց արտաքին ներդրողների, բայց ցավոք նպատակը չկար։


Դիմադրունակ և պայքարունակ հասարակությունը կարող էր կառուցել իրական հավակնություններ դրսևորող պետություն և դա է Հայաստանի գոյության միակ երաշխիքը։


Ժամանակակից աշխարհում արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս փոքր տարածքով ու փոքր բնակչությամբ պետություններին կուտակել ուժ և կարողություններ, միակ նախապայմանը ռազմավարական էլիտայի (strategic elite) առկայությունն է, առանց որի միշտ կլինի վտանգ, որ իշխանություն կունենան քպ-ի կենսափիլիսոփայությունը կրող ուժերը։


Կամ Հայաստանը կդառնա փոքր տերություն, կամ Հայաստանի գոյությունը միշտ, ամեն րոպե կլինի վտանգված, իսկ Հայաստանի լավագույն զավակները կդառնան զոհ Հայաստանի թուլությանը։


Քաղաքագետ Արա Պողոսյան


 


 

 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր