21.03.2025
Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:


Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին և ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:


Կողմերն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաև ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

Լուսանկարը` BMG
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր