21.03.2025
Քոչարյան․ Ադրբեջանի ապատեղեկատվությունը նպատակ ունի լարվածություն ստեղծել Հայաստանում
prev Նախորդ նորություն

Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն

«Ռասմուսեն» գլոբալ միջազգային կազմակերպությունն օգնում է Հայաստանին՝ բազմազանեցնել իր միջազգային կապերը՝ հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը: Նա Իջևանում է և լրագրողների հետ ասուլիսում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդական պատվիրակության հետ:


Ռասմուսենի խոսքով՝ Հայաստան է այցելել երեք ուղերձով:


«Առաջին ուղերձը հետևյալն է․ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում․ ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այս համաձայնագրին: Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է, և ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը:


Երկրորդ ուղերձն այն է, որ ավելի ուժեղ լինեն ՀՀ-ԵՄ կապերը: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որն աճում է շատ բարդ պայմաններում: Ահա թե ինչու եմ ուզում, որ ԵՄ-ն ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը:


3-րդ ուղերձ. ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Եթե այն իրականացվի, ապա կօժանդակի առևտրային հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում: Ահա թե ինչու եմ ես ուզում , որ Եվրամիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը: Որովհետև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կապը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն» գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆոգ Ռասմուսենը:


 


 

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր