21.03.2025
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար
prev Նախորդ նորություն

Քոչարյան․ Ադրբեջանի ապատեղեկատվությունը նպատակ ունի լարվածություն ստեղծել Հայաստանում

Ադրբեջանը շարունակում է օգտագործել ապատեղեկատվությունը որպես գործիք՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ փորձելով երկրի ներսում անկայունության օջախ ձևավորել։ Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից տարածվող կեղծ լուրերը այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Նրա խոսքով, Բաքվի այս մարտավարությունը նոր երևույթ չէ։ Ադրբեջանը հետևողականորեն օգտագործում է ապատեղեկատվությունը, երբ դա համապատասխանում է իր շահերին։


«Բաքվի հիմնական նպատակն է պահպանել լարվածության մթնոլորտը Հայաստանում։ Եվ ցավոք, դա որոշ չափով հաջողվում է նրանց, քանի որ այս պահին մենք քննարկում ենք հենց այս թեման, այլ ոչ թե իրական քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ։ Սա էլ հենց հիմնական խնդիրն է»,- նշել է Քոչարյանը։

Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր