6.03.2025
Միրզոյանը պատրաստ է ամրապնդելու Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Գերիների հարցը պետք է մշտապես լինի բանակցային սեղանին․ Օհանյան

Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտապես, այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք կատարեն` հարցը բարձրացնելով և երկկողմ, և միջազգային բանակցություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ, նրանց հետ անմիջական կապի մեջ լինեն։


Օհանյանը գտնում է, որ Ադրբեջանին անընդհատ զիջելը ոչ մի լավ տեղ չի տանելու։


Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո։


Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանը, հանդիսանալով հանցագործ ու ագրեսոր կողմ, փորձում է միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ զինանոցը կիրառել Հայաստանի նկատմամբ։