4.03.2025
Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, բայց ոչ հին ձևերով. Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Եղանակային նախազգուշացում․ ձյուն` Երևանում և կտրուկ տաքացում` Հայաստանում առաջիկա օրերին

Լուսանկարը` markgrigorian.livejournal.com
Լուսանկարը` markgrigorian.livejournal.com

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է Հայաստանի բնակիչներին սպասվող եղանակային փոփոխությունների մասին։ Մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան Երևանում սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը և մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն սպասվում։


Մարզերում ձյուն կտեղա մարտի 3-ի երեկոյան, մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, իսկ մարտի 4-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում։ Մարտի 5-8-ին ողջ երկրում կհաստատվի չոր եղանակ՝ առանց տեղումների։


Հյուսիսարևմտյան քամին 2-5մ/վ արագությամբ մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում կուժեղանա մինչև 15-18մ/վ, իսկ մարտի 4-ին և 6-ին կհասնի 12-15մ/վ։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։


Օդերևութաբանները կանխատեսում են նաև զգալի տաքացում․ օդի ջերմաստիճանը մարտի 3-8-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։