4.03.2025
ՀՅԴ-ն հետամուտ է լինելու 1988-90թթ. Բաքվի ցեղասպանական գործողությունների դատապարտմանը
prev Նախորդ նորություն

Թանդիլյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Բաքվի բանտերում պահվող գերիների. Օր 2-րդ

Լուսանկարը` panorama.am
Լուսանկարը` panorama.am

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արդեն երկրորդ օրն է հացադուլ է հայտարարել։


Նա իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն է հայտնել Բաքվում ապօրինի դատվող հայերի։


Թանդիլյանի ակցիային միացել են նաև Վարդան Ավագյանը և Արտավազդ Լալայանը։ Ռուբեն Վարդանյանը, որը համարվում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական հովանավորը, փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի իր նկատմամբ դատական ֆարսի դեմ։ Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ հացադուլի պատճառով Վարդանյանի վիճակը վատթարացել է դատական նիստի ընթացքում, և ընդմիջում է հայտարարվել։


Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վարդանյանին ստիպել են ներկայանալ Բաքվի ռազմական դատարան և մասնակցել փակ նիստին։ Գենսերը կոչ է արել միջազգային կազմակերպություններին թույլտվություն խնդրել Ռուբենին այցելելու համար և դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով թույլատրել միջազգային բժշկական թիմին այցելել Վարդանյանին, ապահովել անհրաժեշտ բժշկական օգնություն և հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի ավարտը։


Ադրբեջանական կողմը հաստատում է 23 հայ գերիների առկայությունը, թեև հայկական կողմը տիրապետում է փաստացի տվյալների ևս 32 անձանց պահելու մասին։

Լուսանկարը` b24.am
Հաջորդ նորություն next