7.06.2025
Ամուլսարի վերագործարկում. կառավարությունը վտանգում է հարկային մուտքերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում հայ պատանդների և գերիների պատասխանատվությունը ՔՊ ղեկավարի վրա է

Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է:


Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորականներին` չկռվելու համար` այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:


Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձնել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:


Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում:


Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:


Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով։


ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան

Իրական Հայաստանի իրական հայեցակարգը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին