Ամուլսարի վերագործարկում. կառավարությունը վտանգում է հարկային մուտքերը
Դեռ մեկ ամիս առաջ զգուշացնում էի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ամուլսարի հանքի 12,5 տոկոս բաժնետոմսերի դիմաց երաշխավոր դառնալ, ցավոք, այսօրվա կառավարության նիստին չզեկուցվող հարցերի մեջ հաստատվեց, որ Ամուլսարի վերագործարկման համար Հայաստանի Հանրապետությունը 150 մլն դոլար վարկի երաշխավորություն է տրամադրում 5 հայկական բանկերին, այսինքն` նախագծի անհաջողության դեպքում հարկատուների վճարած հարկերի հաշվին է վճարվելու այդ վարկը:
«Ամուլսարի վերագործարկումը այս կառավարության համար առաջին հերթին անհրաժեշտ է 2025-2026 թվականների տնտեսական ցուցանիշների կատարման համար, և այս իշխանությունները բավարար մեխանիզմներ, փորձառություն չունեն վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու համար:
Դեռ հայտնի չէ, արդյոք այլ ներդրումներ կարողանալու են ներգրավել, քանի որ 150 մլն դոլար վարկը բավարար չէ այս հանքի վերագործարկման համար:
Ամուլսարի նախագիծը ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր, որի կառավարումը դառնալու է մի քանի սերունդների օրակարգ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյան