Փաշինյանը քաղաքացիներին՝ 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում է Կառավարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել.
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։
Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։
Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու։