27.02.2025
Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ»
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են միջազգային օրակարգի հարցեր

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։


Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:


Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության հետ
Հաջորդ նորություն next