25.02.2026
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Մեկ օրում տարբեր բնակավայրերում դուրս է բերվել 470 ավտոմեքենա

Ֆոտո․ am.sputniknews.ru
Ֆոտո․ am.sputniknews.ru

Փետրվարի 25-ին՝ ժամը 12:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:


Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։

Ամառային զորակոչը Հայաստանում կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա