Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում
Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։
Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը
Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ,
2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ,
2005-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ ,
2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2002-2003թթ.` ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ,
2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ
1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ։
Կրթություն
1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա: