24.02.2025
Լուսանկարը` yerevan.am
prev Նախորդ նորություն

ԱՊՊԱ համակարգը Երևանի համար իսկական աղետ է. Տիգրան Ավինյան

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայրաքաղաքում վերջին խցանումների 80 տոկոսը պայմանավորված է եղել ամառային անվադողերով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներով և դրանց հետևանքով ԱՊՊԱ ապահովագրական գործակալներին ժամերով սպասելով։


«Վթարները հիմնականում տեղի էին ունենում այն մեքենաների մասնակցությամբ, որոնք, չնայած եղանակային վատ պայմանների մասին նախազգուշացումներին, ճանապարհ էին դուրս եկել ամառային անվադողերով», - ընդգծեց Ավինյանը։


Նա նաև նշեց ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանության լուրջ խնդիրը. «Թեթև վթարների պատճառով մարդիկ ժամերով սպասում են ապահովագրական գործակալներին, ինչի հետևանքով առաջանում են կիլոմետրանոց խցանումներ։ Այս համակարգը Երևանի համար իսկական աղետ է։ Աղետ է այն առումով, որ յուրաքանչյուր աննշան վթար ժամերով կաթվածահար է անում ողջ երթևեկությունը»։


Քաղաքապետը հավելեց, որ նման իրավիճակը ոչ միայն խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը, այլև լուրջ խնդիրներ է ստեղծում ձնամաքրման տեխնիկայի համար, որը այդ կարևոր ժամերին պետք է ժամանակին հասցներ իրականացնել ճանապարհների աղով և ավազով մշակման աշխատանքները։