24.11.2024
Արցախի նախագահն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Որևէ էքստրաօրդինար երևույթ չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ քվեների միգրացիայի մասին

Հաշվի առնելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները` 7 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ դիմում են ներկայացրել քվեարկելու վայրգ փոխելու համար: Արդյո՞ք սա նորմալ է: Այս մասին Ազգային Ժողով – Կառավարություն հարցուատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:

Նշենք, որ նախօրեին այս խնդիրը բարձրաձայնել էր նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրելով քվեների միգրացիային, որ այս օրերին նկատելի է հանրապետությունով մեկ.

«Թռչունների չու տաք երկրներ լսել էինք, բայց քվեների միգրացիա կամ քվեների չու չէինք լսել. Հայաստանի բնակիչներին մի բնակավայրից տեղահանում են և տեղափոխում են այլ բնակավայր: Այն, ինչ այսօր կատարվում է անձնագրային բաժանմունքներում, քվեների այդ միգրացիան ուղղակի անընդունելի է, քանի որ այստեղ լրջագույն կեղծարար մանիպուլյացիաներ են թաքնված», - ասել էր նա:

Կառավարության ներկայացուցիչները, սակայն, այս ամենում որևէ արտառոց բան չեն տեսնում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով Էնֆիաջյանի հարցին տեղեկացրեց, որ ոստիկանությունից խնդրել է վերջին հինգ տարիների ընթացքում՝ նույն ժամակահատվածում ընտրողների ընտրության վայրի փոփոխության ցուցանիշները և ներկայացրեց դրանք: Ըստ այդմ.

«2013 թվականին եղել է 7134 դիմում, 2014-ին՝ 5 հազար դիմում, 2015-ին՝ 5500, իսկ 2016-ին` շուրջ 6000 դիմում»,- թվարկեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ հասկանում է պատգամավորի մտահոգությունը, բայց ընտրության վայրի փոփոխության մեջ որևէ էքստրաօրդինար երևույթ չի տեսնում: