13.02.2025
Հայ դատը Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը
prev Նախորդ նորություն

Հարկային հանցագործությունների գծով 2024 թվականին 43 մլրդ դրամ է վերականգնվել. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանում ձևավորվել է ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման արդյունավետ պետական մեխանիզմ։


Այս մասին փետրվարի 13-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2024 թվականին միայն հարկային հանցագործությունների գծով բյուջե է վերադարձվել 43 միլիարդ դրամ։


Կառավարության ղեկավարի խոսքով, նոր համակարգն աշխատում է՝ անկախ իրավախախտումների կատարման ժամանակից և կարգավիճակից՝ ընդգրկելով գույքի ապօրինի ձեռքբերման բոլոր դեպքերը։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային իրավական նորմերի պահպանմանը։


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրացրել է, որ դրական արդյունքներ են արձանագրվում նաև համայնքային մակարդակում։ Այսպես, Արարատի մարզում ստուգումների արդյունքում 2024 թվականին վերադարձվել է 9000 դոլարի չափով գույք և դրամական միջոցներ։


«Կարևոր է, որ համայնքներին վերադարձված գույքը չվերածվի վարչական ծախսերի, այլ ծառայի հանրային բարիքին»,- ընդգծել է Վարդապետյանը։

Մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին
Հաջորդ նորություն next