12.02.2025
Ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ. աշխատանքը
prev Նախորդ նորություն

Հոհենֆելսի ԱՄՆ ռազմաբազայում զորավարժությանը մասնակցել է ՊՆ ՌՈ ստորաբաժանումը

Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։


Պատվիրակությունը ծանոթացել է անձնակազմի տեղակայման պայմաններին և դիտարկել զորավարժության ընթացքը։

ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով։


Կազմակերպված ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունը և ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության ու փոխգործակցության կազմակերպման մակարդակը։


 

Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»