11.02.2025
«Պատիվ ունեմ»-ը դեմ կքվեարկի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի նախագծին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:


Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև միջխորհրդարանական կապերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:


 

 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»