11.02.2025
25-ամյա բնակիչն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Ֆրանսիայում կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին

Լուսանկարը` thehindu.com
Լուսանկարը` thehindu.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի գրասենյակից, Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:


Նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


Փետրվարի 10-11-ին Փարիզում անցկացվող գագաթնաժողովը հաջորդում է Լոնդոնում 2023-ին և Սինգապուրում 2024-ին կայացած համանման միջոցառումներին։ Ինչպես նշում են վերլուծաբանները, այս գագաթնաժողովը Ֆրանսիայի պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Stargate նախագծին՝ 500 մլրդ դոլար բյուջեով։


Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 երկրից շուրջ 1000 մասնակից՝ համաշխարհային առաջնորդներ, տեխնոլոգիական ոլորտի հսկաներ և գիտնականներ։


Հատկանշական է, որ գագաթնաժողովի նախօրեին Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կներդնի 109 մլրդ եվրո ԱԲ նախագծերում։

Լուսանկարը` rbc.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»