26.07.2025
Լուսանկարը` src.am
prev Նախորդ նորություն

USAID-ը սառեցրել է իր բազմամիլիարդանոց ծրագրերը Հայաստանում

Լուսանկարը` banks.am
Լուսանկարը` banks.am

«Fox News» հեռուստաալիքի հաղորդմամբ, Թրամփի վարչակազմի որոշմամբ փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) վաշինգտոնյան կենտրոնակայանը։


Ռոնալդ Ռեյգանի անվան շենքից, որտեղ տեղակայված էր գործակալության կենտրոնակայանը, արդեն հանվել է կազմակերպության ցուցանակը։


InfoPort.am-ի փոխանցմամբ, USAID-ը սառեցրել է իր բազմամիլիարդանոց ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։


Ըստ պարբերականի աղբյուրների, Հայաստանում իրականացվող USAID-ի տասնյակ բազմամիլիոնանոց ծրագրեր կդադարեցվեն արդեն հաջորդ ամսվանից։

Լուսանկար` Սպուտնիկի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին