Մուրճը շատ ուժեղ և ուղիղ արտահայտվել է. Փաշինյանը "շինել" բառի համար ներողություն խնդրեց
Եթե ես այդ բառերն եմ օգտագործել, ներողություն եմ խնդրում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողնը նրան հիշեցրել էր իր իր խոսքերը, թե՝ "Քոչարյանի աջակիցներին բռնելու եմ շինեմ", և հետաքրքրվել էր՝ իսկ ե՞րբ է նույն բառապաշարով ասած՝ "շինելու Ալիևին":
Փաշինյանը, նախ, զարմանք դեմքին տվեց, թե մի՞թե նման բառեր է ասել, նման բառապաշա՞ր է օգտագործել, ապա փորձեց պարզաբանել, որ եթե անգամ ասել է, իմաստը այն չէ, որը ներկայացնում է լրագրողը.
"Մեկնաբանության հարց ա՝ ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ինչ նկատի ունեք",- ասաց նա:
Ապա վերադարձավ մուրճին, որի մասին ևս խոսել էր.
"Մուրճը շատ ուժեղ և ուղիղ արտահայտվել է, ՀՀ-ն այդ մուրճի բերումով այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան երկիր է, քան շատերը պատկերացնում են: Այդ մուրճը ոչ մեկի գլխին չի իջել ու չի էլ իջնելու, քանի որ դա քաղաքական սիմվոլ է, բայց էդ մուրճը շատերի գլխներին տրվել է ու նստացրել է իրանց տեղը: Այդ մուրճը ձեր իրավունքը պաշտպանելու համար է, որպես ՀՀ քաղաքացի ու պետականության և իրավուքների երաշխավորության գործիք է":
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա Փաշինյանը նշեց, որ այդ գործընթացը 2024-ին շատ առարկայացել է, իսկ առաջիկայում կողմերը կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման հայ-ադրբեջանական սահմանի վրա: