31.01.2025
Լուսանկարը՝ gov.am
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԱԾ-ի պատասխանը անհամոզիչ է. պարզաբանելու փոխարեն՝ լռելու կոչ

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ», ԱԱԾ-ն պարզաբանում է, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝

Միլադ Ղահրամանիաֆշար



Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու



Մեհդի Մոհամմադի



Համեդ Ազիզի Մալեկի



Նադեր Ղաֆարի



Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024 թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:


Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:


VERELQ-ի խմբագրության մեկնաբանություն.


ՀՀ ԱԱԾ-ի արձագանքը զարմանք է առաջացնում։ Այն, որ նրանք կարողացել են 12 ժամվա ընթացքում նույնականացնել լուսանկարներում պատկերված անձանց, «գովելի» է։ Թեև պետք է նշել, որ նման խնդիր կարելի է լուծել առանց հատուկ ծառայողների ողջ անձնակազմի ներգրավման։


Սակայն առավել զարմացնում է ոչ թե այս գործընթացի «արագությունը», այլ այն տոնը, որով Ազգային անվտանգության ծառայությունը դիմում է քաղաքացիներին։ Մարդիկ լիարժեք իրավունք ունեն անհանգստանալու և հարցեր բարձրացնելու, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը լայն հասարակական արձագանք ստացած իրադարձությունների մասին է։ Փոխանակ հստակ պարզաբանումներ տալու՝ ԱԱԾ-ն սահմանափակվում է «խուսափել կեղծ տեղեկատվության տարածումից» կոչով։


Հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն իրոք այլևս ոչինչ չունի ասելու քաղաքացիներին, բացի լռելու կոչից։


 


 

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների