20.04.2025
Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ։ Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։


Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։


Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։


 

Վարչապետը հանդիպում է ունեցել առաջատար ներդրումային բանկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար