23.01.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ղրղզստանի ԱԳ նախարարի առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Մենք խաղաղությունը չենք խնդրում. ԱԽ քարտուղար

Հայաստանի մոտեցումը հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ: Օրինակներից մեկը ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը»: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկն» է տարածաշրջանում ապաշրջափակման հայկական կողմի տեսլականը:


«Մենք խաղաղությունը չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին:


Մենք ապաշրջափակման հարցում առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկը», խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել ենք լուծումներ, և մենք շարժվելու ենք այս ուղղությամբ. սա շարունակելու է մնալ մեր օրակարգը»,- ասաց նա:


Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը առաջարկություններ է փոխանցել Ադրբեջանին այն երկու հոդվածների վերաբերյալ, որոնց մասով վերջնական համաձայնություն դեռ չկա: Այժմ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին: