22.01.2025
Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու համար
prev Նախորդ նորություն

Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս քաղաքացիներին խուսափել ՀՀ սահմանամերձ գոտի ուղեւորվելուց

Բրիտանիայի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի հետ հարաբերություններում պահպանվող լարվածության պատճառով։


Տեղեկության մեջ նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը մնում է փակ։ Խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ուղեւորությունից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արեւելյան սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Դա կապված է երկու երկրների միջեւ հակամարտության հետ։ Հյուպատոսական աջակցությունն այդ շրջաններում խիստ սահմանափակ է։


Բրիտանիայի իշխանություններն այցելության համար վտանգավոր են համարում նաեւ Տավուշի մարզի Իջեւանի եւ Նոյեմբերյանի միջեւ ճանապարհի տեղամասը։ Նշվել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանը մնում է փակ՝ չնայած Երեւանի եւ Ստամբուլի միջեւ ավիաչվերթների առկայությանը։