22.01.2025
Տիգրան Խաչատրյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը կամովին հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


«Պարոն Սիրունյանն ինքն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: