21.04.2025
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և կրթության բարելավման հարցերը․ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ով կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը

Հայաստանում, եթե ազգային, պետական, ռազմական, քաղաքական կամ հասարակական գործիչը հայտ է ներկայացնում իշխանության գալու և զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուրեմն, պետք է ականջին օղ անի և հստակ գիտակցի, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել միայն ու միայն այն մարդը, ում համար ոչ միայն ամենագերակա շահը Հայաստանի ազգային, պետական շահն է, ով ոչ միայն ապրում է ազգային, քրիստոնեական արժեհամակարգով, ով ոչ միայն ունի պետական կառավարման փորձ և երբեք կապ չի ունեցել պետական բյուջեն թալանելու, կոռուպցիայի, կաշառակերության հետ, այլ ամենակարևորը՝ այդ մարդը պետք է համապատասխանի Հայաստանում օրվա հրամայական դարձած չափորոշչին:


Այն է՝ Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամ գոնե 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր (ոչ թե ծանուցագրով) մեկնել է Արցախի առաջնագիծ՝ իր կյանքը գիտակցաբար դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին և անձամբ մասնակցել պատերազմին։ Եվ, միայն այդ չափորոշչով օժտված մարդը կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը։

Հայաստանի հաջորդ վարչապետի թեկնածուն, ով օժտված չէ վերոնշյալ չափորոշչով, նույնիսկ անգամ թող չմտածի Հայաստանում հաջորդ վարչապետ դառնալու մասին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյան


 

ՀՀ վարչական դատարանը «Լիդիան Արմենիայի» օգտին որոշում է կայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար