24.02.2026
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին
prev Նախորդ նորություն

Հայաստանում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։ Այս մասին գրում է տնտեսագետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:


Նա նշում է.


«Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի։


Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։


Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)։


Նախաձեռնությանը միանալ ցանկացողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ։»


 

Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա