17.01.2025
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանը հայտնել է իր աջակցությունը հայ քաղաքական բանտարկյալներին

«Տաշիր» ընկերության մամուլի ծառայությունը տարածել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը.


«Այսօր Բաքվում մեկնարկում է դատական գործընթացը սեպտեմբերին ձերբակալված Արցախի հայերի նկատմամբ, որոնց շարքում են նախկին նախագահներ, քաղաքացիական անձինք, ինչպես նաև առանձին գործ է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բոլորի համար ակնհայտ է՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար, որ այս գործընթացը ցուցադրական բնույթ ունի։


Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող կողքից հետևել։ Այսօր ես ցանկանում եմ դիմել լայն հասարակության՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով։ Համարյա 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանվելու իրավունքից, ազատ հաղորդակցությունից և տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Նրանց նկատմամբ կիրառվում են մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։ Այդ մարդիկ, ովքեր երկար տարիներ պայքարել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքի համար, այսօր իրենց հերթին մեր աջակցության և պաշտպանության կարիքն ունեն։


Կոչ եմ անում բոլոր գործընթացի մասնակիցներին ապահովել այս մարդկանց արդարության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր ավանդույթներին՝ աջակցել մեր հայրենակիցներին և կանգնել նրանց կողքին դժվարին ժամանակներում։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդասիրության հաղթանակի խորհրդանիշը»։


 

Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են
Հաջորդ նորություն next