Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ժամանել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ժամանել է Ռուսաստան, Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի "Վնուկովո-2" օդանավակայանում, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն:
Իրանի նախագահին դիմավորել են Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանի ԱԳՆ Պետական արարողակարգի դեպարտամենտի ղեկավար Իգոր Բոգդաշևը:
Դեկտեմբերի վերջին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի առաջնորդը Մոսկվա կայցելի հունվարի 17-ին: Ինչպես ավելի ուշ հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Իրանի նախագահը հանդիպում կունենա իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները պետք է ստորագրեն համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը կոչված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին այս պահին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում: