16.01.2025
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը՝ հայ կանանց մրցունակության բնական աճի մասին. «Քվոտաների կարիք չկա»

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կանանց մրցունակությունը բնական ճանապարհով աճում է և այս միտումը շարունակական բնույթ է կրելու առաջիկա տարիներին՝ անկախ արտաքին գործոններից: Այս մասին հունվարի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով՝ կանանց համար գենդերային քվոտաների սահմանման անհրաժեշտություն չկա, քանի որ կանայք բարձր դիրքեր կզբաղեցնեն բնական ճանապարհով: «Խոսքը տղամարդկանց դուրս մղելու մասին չէ, պարզապես այդ պաշտոնների համար բավարար որակավորում ունեցող արական սեռի թեկնածուներ չեն լինի», - նշել է Փաշինյանը:


Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ այս միտումը զարգանում է անկախ Եվրամիության ծրագրերից կամ ֆեմինիստական շարժումներից: Սակայն վարչապետը մտահոգություն է հայտնել, որ կանանց մրցունակության աճը պայմանավորված է հասարակության մեջ առկա բացասական սոցիալ-հոգեբանական գործոններով՝ կոչ անելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին:

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
Հաջորդ նորություն next