29.01.2025
ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։

Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:

Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:

Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

ՀՀ-ն կարող է կորցնել ՌԴ-ի հետ դաշինքի առավելությունները՝ առանց Արևմուտքից փոխհատուցման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Euarsianet.org
27.01.2025
Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ուղղությամբ