15.01.2025
Երևանի քաղաքապետը սեփական միջոցներից փոխհատուցել է ԱՄՆ թռիչքի ծախսերը
prev Նախորդ նորություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։


Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։


Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։


Նշել է` այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։


Նախարար Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


 

ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հաջորդ նորություն next