9.01.2025
Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել․ ԵՄ պարեկային խմբեր
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է

1. Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:


2. Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան:

3. Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան:

4. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից:

5. Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն:

6. Տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից.
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը.
գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է.
դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ լուծելով նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների.
ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել.
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը.
է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա.
ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում.
թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա.
ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել.
ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ՝ խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով.
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան


 

Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցությունը
Հաջորդ նորություն next