9.01.2025
Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը

2024 թվականի մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից: Բացառապես էլեկտրոնային դեղատոմսով են վաճառվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութերը, միզապրաստոլ պարունակող դեղերը: Կառավարությունը նախատեսում էր 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնել էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:


Հետաձգման պատճառ են հանդիսացել համակարգի ներդրման գործընթացում ծագած խնդիրները: Վերջին տասն ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ տարբեր պատճառներով էլեկտրոնային տարբերակով դեղատոմսեր շատ քիչ են դուրս գրվում: Արդյունքում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար շատ մեծ չափսերի տուգանքներ է կիրառել դեղատների նկատմամբ, ինչն էլ առաջացրել է դեղատների դժգոհությունը: Խնդիրը ներկայացնելու նպատակով նամակով վերջիններս դիմել են Կառավարությանը, սակայն, ըստ նրանց, Առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը խնդրի լուծումներին չի անդրադարձել:


Համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ հունվարի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը, ճիշտ որոշում համարելով ներդրվող նոր համակարգը, նշել է, որ պետք է հավելյալ և կոնկրետ ջանքեր գործադրվեն, որպեսզի համակարգը լիարժեքորեն աշխատի, ինչն այսօր այդպես չէ:


Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարությունից ներկայացուցիչներ, դեղատնային ցանցերի և դեղատների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:


Դեղատների ներկայացուցիչները, հորդորելով դադարեցնել տուգանքների կիրառումը, նշել են, որ իրենք չեն ուզում խ

Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել․ ԵՄ պարեկային խմբեր
Հաջորդ նորություն next