9.01.2025
Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ
prev Նախորդ նորություն

Պաշտոնանկություն Քննչական կոմիտեում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:


«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Նահապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:


Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:


Իսկ Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:


 

Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 մլն դրամ
Հաջորդ նորություն next