8.01.2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները դժգոհում են․ Երևանի տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետն կրճատվել է

Քաղաքացիներից դժգոհություններ ենք ստանում, որ առանց նախազգուշացման Երևանի հասարակական տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետը անսպասելիորեն կրճատվել է։


Նախկինում TelCell-ի տերմինալներից գնված 100 դրամանոց QR կոդը կարելի էր օգտագործել 30 օրվա ընթացքում, ապա այդ ժամկետը դարձավ 7 օր, ինչի մասին քաղաքացիներին նախապես տեղեկացրել էին։


Բայց երեկվանից այդ ժամկետը հասցվել է 4 օրվա, և նախնական որևէ ծանուցում կամ իրազեկում չի եղել։

Որ ընտանիքները կարող են դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար
Հաջորդ նորություն next