8.01.2025
ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը հայկական կողմից կրակոցների մասին
prev Նախորդ նորություն

Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը հատկացվել է 150 մլն դոլար. նախարար

Պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2024 թվականին ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվել է շուրջ 150 մլն դոլար։


Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս ցուցանիշը 2,5 մլն դոլարով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։


Ընդհանուր գումարից 80,7 մլն դոլարը տրամադրվել է պետական բյուջեից, 65 մլն դոլարը՝ համայնքների բյուջեներից, իսկ 4,1 մլն դոլարը ներդրել են մասնավոր ներդրողները։ Ծրագիրը միտված է հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման ապահովմանը։

Երևանում Չինաստանի քաղաքացիներից գողացել են դրամապանակ՝ բանկային քարտերով և խոշոր գումարով
Հաջորդ նորություն next