6.01.2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։


Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․


«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»:

Պետությանն է վերադարձվել Ծովակալ Իսակովի 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը
Հաջորդ նորություն next